ՍՏԵՂԾԱՐԱՐ ԳՅՈՒՄՐԻ. ԱՊԱԳԱՆ ԱՅՍՏԵՂ Է
Գյումրին՝ որպես Հայաստանի Հանրապետության ստեղծագործական մայրաքաղաք, իր բրենդը վերականգնելու ճանապարհին է: «Բալետ 2021»-ը Գյումրիում մեկնարկել է կատարողական արվեստի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի հիմնադրումը: Կենտրոնը ստեղծարարության, փորձարարության և կրթական հարթակ է՝ աշխարհի հետ հայկական արժեքները կիսելու, աշխարհի նվաճումները Հայաստան բերելու, առանց սահմանների երկկողմանի ճանապարհորդութան տեսլականով: Ծրագիրը մեկնարկել է՝ որպես ենթադրամաշնորհ, որն իրականացվում է «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» և «Եվրասիական համագործակցություն» հիմնադրամի ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: