Կատարելով նվիրաբերություն «Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն»-ի հիմնական միջոցների դրամահավաքի արշավին՝ դուք ձեր նպաստը կբերեք Գյումրի քաղաքի աննախադեպ և հեռուն գնացող փոխակերպմանը:
Աջակցելով արվեստի կենտրոնին՝ դուք կարևոր դեր եք կատարում բոլորի համար արվեստի հասանելիության բարելավման, բազմանշանակ և ինտերակտիվ ստեղծարարության միջավայր ապահովելու, ինչպես նաև՝ կատարողական արվեստի ներգործուն ուժով գրավիչ ապագա երաշխավորելու ոլորտում:
Դրամահավաքի նպատակը 11 միլիոն ԱՄՆ դոլար հանգանակելն է: Սա ներառում է «Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն»-ի ճարտարապետական նախագծման, շինարարության, նախապատրաստական գործունեության, և մեկնարկային տարվա գեղարվեստական ծրագրերի ծախսերի 25%-ի չափաբաժինը:
Տվյալ նախագիծն իրականացվում է բացառապես անհատների, հիմնադրամների և ընդհանրապես մասնավոր սեկտորի աջակցությամբ, ուստի՝ յուրաքանչյուր չափի նվիրատվություն էական նշանակություն ունի հաջողության հասնելու համար: Մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ում վրա ազդեցություն է ունեցել կատարողական արվեստը կամ ով ընկալում է արվեստի ուժը՝ մասնակցելու ցանկացած չափի նվիրատվությամբ՝ Գյումրի քաղաքում վառ, գրավիչ և ստեղծարար ապագա կառուցելու համար:
ՑԱՆԿԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
25 000 ԱՄՆ դոլարև ավելին նվիրաբերություն կատարողները կճանաչվեն որպես Գյումրու արվեստի կենտրոնի հիմնադիր շրջանի անդամ: Կենտրոնը շնորհակալություն կհայտնի և կճանաչի Հիմնադրամի Շրջանի անդամներին մի քանի ձևով ՝ սկսած Կենտրոնի սրահի պատի վրա անվան մշտական ճանաչումից մինչև մասնավոր տոմսային ծառայություններ:
Բացի այդ, կենտրոնը ուրախ կլինի ճանաչել բարձրաստիճանի Հիմնադիր շրջանի ներդրումները` ընտրված տարածքների անվանակոչման հնարավորությունների միջոցով:
Thank you for your gift!